Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 05.05.2017

Սպասվող լրահոս. 05.05.2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 5-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կհանդիպի լրագրողների հետ: Նա կներկաայցնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կանցկացվի «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով հանդիպում-քննարկում: Հանդիպմանը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշված թեման կքննարկեն Հայաստանի ՏՏ ոլորտի այն ընկերությունների հետ, որոնք ունեն տուրիզմի ոլորտի համար նախատեսված ինովացիոն լուծումներ կամ գաղափարներ:

«Education USA Հայաստան»-ը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ կհյուրընկալի ԱՄՆ մի շարք համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտների: Միջոցառմանը ելույթ կունենա Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը: ԱՄՆ համալսարանների շրջանավարտները կպատմեն ԱՄՆ համալսարանական կյանքի, համալսարաններ դիմելու գործընթացի և ԱՄՆ կրթական համակարգի այլ բաղադրիչների մասին:

«Երևան Էքսպո» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, կանցկացվի Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Բացմանը ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի կունենա պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հանդիպումը ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Հանդիպման ժամանակ դեսպանը հանդես կգա կարճ դասախոսությամբ, կներկայացնի Ղազախստանի ձեռքբերումները բարձրագույն լեզվաբանական կրթության ոլորտում:

Հայ փորձագետները, քաղաքական գործիչները քննարկում են Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը թեմայի վերաբերյալ կներկայացնեն իրենց դիտարկումները:

Մայիսի 4-5-ը Երևանում կանցկացվեն Սանկտ-Պետերբուրգի օրեր: Նախատեսված են ցուցահանդեսներ, կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր, մշակութային այլ միջոցառումներ:

Մայիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մենահամերգը: Միջոցառմանն ընդառաջ այսօր մամուլի ասուլիսին կներկաայցվեն մանրամասներ համերգային ծրագրի վերաբերյալ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]