1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 11.05.2017

Սպասվող լրահոս. 11.05.2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի և Չինաստանի կառավարությունները կկնքեն համաձայնագիր տեխնիկատնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Այս մասին համաձայնագրին հավանության տալու հարցը ներառված է այսօր` մայիսի 11-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Գործադրի օրակարգում ներառված է մոտ երկու տասնյակ հարց ևս:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կներկայացվի ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի ռուսերեն հրատարակությունը: Գիրքը գրված է 14-ամյա Աննայի օրագրային գրառումների հիման վրա: Գրքում նկարագրված են Բաքվում ադրբեջանցիների կողմից կազմակերպած հայերի ջարդերը, արտացոլված են թե՛ պատմական իրադարձություններ, թե՛ մարդկային պատմություններ:

ԲՈՒՀ-երում սկսվել է հայտերի ընդունման գործընթացը: Վերջին տարիներին մասնագիտությունների պահանջվածության ի՞նչ միտումներ են նկատվում, բուհերում առաջարկվող ի՞նչ նոր կրթական ծրագրեր կան: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը կանդրադառնան այս հարցերին: Քննարկվում է Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնելու հարցը: Այսօր «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուրօերատորի և «AIR CAIRO» ավիաընկերության ներկայացուցիչները կհանդիպեն լրագրողների հետ: Նախատեսված է պայմանագրի կնքում։

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը կներկայացվեն Թանգարանային կրթության կենտրոնի ծրագրերը։ Այս տարի Հայաստանի տարբեր թանգարաններից ընտրված մասնագետների խումբը Ռումինիայում և Գերմանիայում վերապատրաստման դասընթաց անցնելու հնարավորություն կստանա։ Ծրագրի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն «ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանը, Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը, Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն Հայկուհի Ավագյանը:

Գրողների միությունում տեղի կունենա արձակագիր Սամվել Բեգլարյանի «Ցուրտ երկիր, տաք կայարան» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]