1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 12.05.2017

Սպասվող լրահոս. 12.05.2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

Եվրոպայի խորհրդի Տեղական և  տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Հայաստանում է Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Պատվիրակության անդամներն այսօր` մայիսի 12-ին, կհանդիպեն լրագրողների հետ:

 

Շարունակելով Երևանի ավագանու ընտրությունների թեման` նշենք, որ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կներկայացնի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացրած հարցման արդյունքները:

Արտաշատում կկայանա «Խաղաղություն եւ բարեկամություն» խորագրով սպորտային-հայրենասիրական խաղերի պաշտոնական բացումը:

«Մերիդիան» էքսպո կենտրոնում մայիսի 12-14-ը կանցկացվի  «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք։ «Մերիդիան» էքսպո կենտրոնը կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի։ Միջոցառման բացման ներկա կլինի  ՌԴ նորաձևության տան նախագահ Վյաչեսլավ Զայցևը։ Նորաձևության շոուին կմասնակցեն նաև դիզայներներ Ֆրանսիայից, Լիբանանից, Բելառուսից, Հայաստանից։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կներկայացվի  կենտրոնի մասնագետների միասնական ուժերով հրատարակված՝ «Փոփոխվող աշխարհ. հայացք Երեւանից» վերլուծական եռամսյա պարբերականի այս տարվա առաջին համարը:

Հայաստանում մայիսի 10-ին բացվել է Ինտերնետ կառավարման (ԻԿ) առաջին հայկական դպրոցը (ArmSIG)։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դպրոցի ստեղծման նպատակին, ընդունելության կարգին, առաջիկա անելիքներին կանդրադառնան «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը:

ՀՀ ԿԳՆ Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17  հատուկ դպրոցի հյուրերը հրշեջներն են: Երևանում մեկնարկած անվտանգության արշավի շրջանակում նրանք կանցկացնեն դասընթացներ` կապված  հրդեհաշիջման աշխատանքների հետ: Անվտանգության արշավի նպատակն արտակարգ իրավիճակների դեպքում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը:

Հայաստանի կոմպոզիտորների միությունում կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը: Մրցույթի երկու խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով, պատվոգրերով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով: Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կարժանանան դրամական պարգևների:

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կբացվի «Ծաղիկներ Երևանին» խորագրով ցուցահանդեսը՝ ժամանակակից քսան նկարիչների մասնակցությամբ: Ցուցահանդեսին կններկայացվի շուրջ 40 գեղանկար:

Երևանում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: Հաղթողներին պարգևները կհանձնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]