1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 15.05.2017

Սպասվող լրահոս. 15.05.2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Ավարտվեցին Երևանի քաղաքապետի ընտրությունները: Բոլորի ուշադրության կենտրոնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որը կեսգիշերից սկսած հրապարակում է արդյունքները: Ինչպես սովորաբար լինում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական արդյունքները հրապարակելուց հետո, քաղաքական գործիչները քաղաքագետները սկսում են վերլուծել դրանք: Այսօր` մայիսի 15-ին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնա  ընտրական արդյունքներին` ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների ընդհանուր գործընթացը:

Մայիսի 15-ն  Ընտանիքի միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

Օրվա առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Երևանում կանցկացվի քննարկում կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար խնամքի այլընտրանքային ծառայությունների վերաբերյալ։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում վերակազմավորվել են թվով վեց խնամքի հաստատություններ, որի արդյունքում ստեղծվել են այլընտրանքային խնամքի ծառայություններ: Որքանո՞վ են կայացած խնամքի այս նոր ծառայությունները Հայաստանում, ի՞նչ խոչընդոտներ կան և ի՞նչ է տեղի ունենալու հաջորդ երկու տարիների ընթացքում: Քննարկմանն այս հարցերին կանդրադառնան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը, ԱՄՆ ՄԶԳ Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանը: Կեսօրին ՄԱԿ-ի գրասենյակում կբացվի ցուցահանդես` նվիրված ընտանիքի օրվան:

ՀՀ կրթության և գիտության և գյուղատնտեսության նախարարները կայցելեն Լոռու մարզ: Նախարարներ Լևոն Մկրտչյանը և Իգնատի Առաքելյանը կայցելեն Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ: Այցի ընթացքում նախարարները կծանոթանան քոլեջի ուսումնական գործընթացին, ինչպես նաև կհանդիպեն քոլեջի դասախոսների հետ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ագրոմասնագիտությունների զարգացման խնդիրներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կանցկացվի հանդիպում-քննարկում` զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն է տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին  տեղեկատվության փոխանակումը, կապի ստեղծումը, ինչպես նաև գովազդային և ճանաչողական նյութերի փոխանակումը: Մինչ քննարկման մեկնարկը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը կհանդիպի մամուլի ներկայացուցիչներին։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]