1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գլոբալ կիբերգրոհի հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ. Սամվել Մարտիրոսյան

Գլոբալ կիբերգրոհի հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 
համակարգիչ. Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարակվել են ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների համակարգիչներ:

«Քանի որ վտանգը կա, հետևաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, ևս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա խորհուրդ տվեց անծանոթ նամակներ չբացել, որովհետև վիրուսները գալիս են նաև այդ ճանապարհով: Համակարգիչը վարակվելուց  հետո եղած ֆայլերը կոդավորվում են:  

WannaCry անվանումը ստացած բավական ագրեսիվ շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբեռգրոհի զոհ են դարձել աշխարհի 150 երկրի 300 հազար համակարգիչներ: Համակարգիչների վրա գլոբալ ցանցահենային գրոհի մասին հայտնի դարձավ մայիսի 12-ին: Ցանցահենները համակարգիչները վարակել են արգելափակիչ վիրուսով (կամ շորթիչ վիրուսով), որը գումարի՝ 300 դոլարի փոխանցում Է պահանջում գործառական համակարգից արգելափակումը հանելու համար:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]