Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քունը գեղեցկության եւ մարդկանց հետ շփումներում հաջողության գրավականն Է. գիտնականներ

Քունը գեղեցկության եւ մարդկանց հետ շփումներում հաջողության գրավականն Է. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ գիտնականները պարզել են, որ բավարար չափով քնելը օգտակար Է ոչ միայն առողջության, այլեւ արտաքին տեսքի համար, քանի որ նրանք, ովքեր քունը չեն առնում, շրջապատողների համար պակաս գրավիչ են դառնում, եւ մարդիկ ենթագիտակցորեն խուսափում են նրանց հետ շփվելուց:
Աչքերի տակ գոյացած պարկերը եւ ուռած կոպերը հանգեցնում են այն բանին, որ ձեզ հետ պարզապես չեն ցանկանում հանդիպել, ասում են շվեդ գիտնականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտափորձին մասնակցել են երկու սեռերի 25 ուսանողներ:
Կամավորներին տուն են ուղարկել հատուկ սարքավորումով, որը չափել Է նրանց մարմնի բոլոր շարժումները՝ պարզելու՝ նրանք արդյոք իրոք չեն քնել այն ժամանակ, երբ դա պահանջում Էին գիտափորձի պայմանները: 
Սկզբում նրանց ասվել Էր՝ երկու գիշեր անընդմեջ լավ քնել: Մեկ շաբաթ անց նրանք ցուցում են ստացել երկու օր գիշերվա ընթացքում քնել չորս ժամից ոչ ավելի: Առավոտյան հետազոտողները լուսանկարել են կամավորներին:  
Այնուհետեւ գիտնականներն այդ լուսանկարները ցույց են տվել ուսանողներին անծանոթ Ստոկհոլմի 122 բնակիչների եւ խնդրել են որոշել, թե որքանով են գրավիչ այդ մարդիկ, արդյոք առողջ են նրանք, եւ կարելի Է արդյոք նրանց վստահել:
Նրանց նաեւ հարցրել են. «Արդյոք դուք կցանկանայիք հանդիպել այդ նկարում պատկերված մարդու հետ»: 
Հարցվածներն անսպասելի հեշտությամբ որոշել են, թե կամավորներից ով Է հոգնած եղել եւ նրանցից ով Է ցանկանում քնել: Բացի այդ պարզվել Է, որ որքան ավելի հոգնած տեսք են ունեցել լուսանկաներում պատկերված ուսանողները, այնքան ավելի քիչ են նրանք գրավիչ թվացել կողքից: 
Հարցման մասնակիցները կասկած են հայտնել, թե կցանկանային հանդիպել այն մարդկանց հետ, որոնք քնատ տեսք են ունեցել: Նաեւ մասնակիցները կասկածում Էին, թե արդյոք առողջ են լուսանկարներում պատկերվածները:
Սակայն հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Թինա Սունդելինը չի ցանկանում գույները խտացնել: «Մարդկանց մեծամասնությունը ոչ մի խնդիր չի ունենում, եթե երբեմն քունը չի առնում»,-ասում Է նա: 
Լիվերպուլի համալսարանի հոգեբան դոկտոր Գեյլ Բրյուերը նշում Է, որ «գրավչությունը որոշելը հաճախ ենթագիտակցորեն Է լինում»: «Ընդ որում մենք կարող ենք նկատել նույնիսկ այն բանի ամենափոքր նշանները, թե որեւԷ մեկը հոգնած Է կամ հիվանդ»,-կարծում Է նա:
«Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները լինեն առողջ եւ եռանդուն: Իսկ այս ուսումնասիրությունը հիշեցում Է այն մասին, թե որքանով կարեւոր Է քունը»,-հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]