Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները պսակազերծում են «գեր են, բայց առողջ»-ի մասին առասպելը

Գիտնականները պսակազերծում են «գեր են, բայց առողջ»-ի մասին առասպելը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ենթադրությունն այն մասին, թե մարդիկ կարող են ավելորդ քաշ ունենալ եւ դրա հետ մեկտեղ միանգամայն առողջ մնալ, ճիշտ չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, ասված Է Բիրմինգհեմի համալսարանից գիտնականների նոր ուսումնասիրության մեջ:   
«Գեր Է, բայց լավ վիճակում Է» առասպելը ենթադրում Է, որ ավելորդ քաշով մարդը կարող Է առողջ համարվել, եթե նրա  նյութափոխանակության բոլոր ցուցանիշները, մասնավորապես, արյան ճնշումը եւ արյան մեջ շաքարի մակարդակը, նորմայի սահմաններում են: 
Բիրմինգհեմի համալսարանից գիտնականները վերլուծել են 3,5 մլն մարդու տվյալները 1995-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում: Ուսումնասիրության համար նրանք վերցրել են ճարպակալված մարդկանց տվյալները (մարմնի զանգվածի ինդեքսը՝ 30-ից բարձր), որոնց մոտ սկզբում չեն եղել ոչ սրտի հիվանդություններ, ոչ դիաբետ, ոչ արյան բարձր ճնշում, ոչ խոլեստերինի բարձր մակարդակ:
Արդյունքում՝ հետազոտողներն այն եզրակացությունն են արել, որ նույնիսկ այդ մարդիկ, որոնց մոտ սկզբում նյութափոխանակության անոմալիաներ չեն եղել, որոշ ժամանակ անց ավելի շատ են նախատրամադրված եղել սրտի հիվանդություններին, քան նորմալ քաշով մարդիկ: 
«Ավելորդ քաշի առկայությունն ինքնին ձեզ ենթարկում Է սրտի նոպա կամ սրտի կաթված ստանալու բարձր ռիսկի»,-ասում Է Մայք Նեփթոնը՝ Բրիտանական սրտաբանական ասոցիացիայից: 
Բիրմինգհեմի համալսարանի աշխատակից դոկտոր Ռիշի Քալեյաչեթին այն կարծիքն Է հայտնել, որ բժիշկները պետք Է գեր մարդկանց խորհուրդ տան՝ քաշը նվազեցնել անկախ նյութափոխանակության անոմալիաների առկայությունից կամ  բացակայությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]