1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները նշել են ֆիզկուլտուրայից կարճաժամկետ հրաժարվելու գլխավոր վտանգը

Գիտնականները նշել են ֆիզկուլտուրայից կարճաժամկետ հրաժարվելու գլխավոր վտանգը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մի խումբ հետազոտողներ գնահատել են ֆիզկուլտուրայի պարապմունքներից կարճաժամկետ հրաժարվելու հետեւանքները երիտասարդների առողջության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EurekAlert! գիտական նորությունների պորտալը: 
Ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքների 14-օրյա ընդմիջումը, ինչպես պարզել են գիտնականները, կարող Է առաջացնել նյութափոխանակության հետ կապված մի շարք փոփոխություններ, որոնք, իրենց հերթին, տանում են խրոնիկական հիվանդությունների զարգացման մեծ ռիսկի: Խոսքը, մասնավորապես, սրտանոթային համակարգի հիվանդությունների եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին Է: 
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները դիտարկել են 28 առողջ եւ ֆիզիկապես ակտիվ մարդկանց, որոնց միջին տարիքը 25 Էր: Գիտափորձի բոլոր մասնակիցները կրում Էին թեւնոցներ, որոնք չափում Էին ֆիզիկական ակտիվությունը:  
Հետազոտությունների արդյունքների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվության ընդհատումը, թեկուզեւ այնքան կարճ ժամանակով, որքան երկու շաբաթն Է, սպառնում Է առողջության համար բացասական հետեւանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]