Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Բրազիլիայի տասնյակ քաղաքներում ցույցեր են անցկացվել նախագահ Տեմերի պաշտոնազրկման պահանջով


 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ավելի քան 20 քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները պահանջել են պաշտոնազրկել երկրի նախագահ Միշել Տեմերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Jornal Nacional հեռուստաալիքի տվյալներով՝ առավել խոշոր ցույցերն անցկացվել են երկրի մայրաքաղաք Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրոյում, ինչպես նաեւ ֆինանսական մայրաքաղաք Սան Պաուլուում:
Խան Պաուլուում ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, նրանք կարգախոսներ Էին բացականչում նախագահի դեմ եւ պլակատներ Էին պարզել  մակագրություններով, որոնք Տեմերին կոչ Էին անում թողնել պետության ղեկավարի պաշտոնը: Կազմակերպիչների տվյալներով՝ ցուցարարների թիվը կազմել Է 6-ից մինչեւ 8 հազար:
Երկրի մայրաքաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները երեկոյան կողմ հավաքվել Էին քաղաքի կենտրոնի Երեք իշխանությունների հրապարակում, որտեղ տեղավորված են երկրի Ազգային կոնգրեսի, նախագահական պալատի շենքերը եւ Գերագույն դատարանի շենքը: Ինչպես նշում Է հրատարակությունը, ցույցը, որին մասնակցել Է շուրջ 400 մարդ, հանգիստ Է անցել, բայց նախագահական պալատի մուտքին մոտենալու բողոքավորների փորձից հետո ոստիկանությունն արտասվաբեր գազ Է կիրառել: 
Ակցիայի կազմակերպիչների տեղեկատվության համաձայն, Մինաս-Ժերայսի նահանգում Բելու-Օրիզոնտի քաղաքի փողոցներ Էր դուրս եկել շուրջ 50 հազար մարդ: Կազմակերպիչները նաեւ հայտնել են, որ Ռիու Գրանդի դու Սուլի նահանգի Պորտու-Ալեգրի քաղաքում ցույցի Էր դուրս եկել շուրջ 30 հազար մարդ, ոստիկանության տվյալներով՝ 24 հազար: Պեռնամբուկուի նահանգի Ռեֆիսի քաղաքում ակցիային, կազմակերպիչների տվյալներով, մասնակցել Է շուրջ 10 հազար մարդ, Սեարայի նահանգի Ֆորտալեզա քաղաքում՝ 3 հազար մարդ: Նաեւ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Կուրիտիբ, Ֆլորիանոպոլիս, Վիտորիա, Սալվադոր, Նատալ, Սան-Լուիս, Կույաբ եւ այլ քաղաքներում:   
Ցուցարարները բողոքի ակցիաների են դուրս եկել այն բանից հետո, երբ նախագահ Միշել Տեմերը հայտարարեց, թե մտադիր չԷ պաշտոնաթող լինել նույնիսկ այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը որոշում ընդունեց նրա նկատմամբ հետաքննություն սկսել կոռուպցիայի գործով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ