Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դուբլինի կենդանաբանական այգում վեցերորդ փիղն է ծնվել վերջին երեք տարվա ընթացքում

Դուբլինի կենդանաբանական այգում վեցերորդ փիղն է ծնվել վերջին երեք տարվա 
ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի կենդանաբանական այգում ասիական Ջասմին փիղը ձագ է ունեցել. սա վերջին երեք տարվա ընթացքում վեցերորդ փիղն է, որը լույս աշխարհ է գալիս այդ կենդանաբանական այգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Irish Sun-ը:

«Մեզ համար սա հպարտանալու առիթ է: Աշխարհում ոչ մի բուծարան չի կարող հպարտանալ ասիական փղերի վերարտադրման նման հաջողություններով»,- նշել է գազանանոցի պաշտոնական ներկայացուցիչ Ջերի Քրեյգթոնը՝ ընդգծելով, որ անազատության մեջ կենդանիների այս տեսակի կողմից ձագեր ունենալը կարևոր է՝ հաշվի առնելով դրանց պոպուլյացիայի կրճատումները:

Դուբլինի գազանանոցի նոր բնակիչը կշռում է 130 կգ, իսկ հասակը՝ 1 մետր: Կենդանաբանական այգու ղեկավարությունը իր պաշտոնական կայքում մրցույթ է հայտարարել նորածին փղի համար լավագույն անվան համար: Միակ պայմանն է այն, որ անունը պետք է ցույց տա կենդանաբանական այգու նոր բնակչի ասիական ծագումը:

Դուբլինի կենդանաբանական այգին, որը բացվել է 1830 թվականին, Եվրոպայի ամենամեծ այգիներից է: Այն Իռլանդիայի մայրաքաղաքի ամենաշատ այցելվող վայրերից է: Կենդանաբանական այգու ամենահայտնի կենդանին Սլաթս անունով առյուծն է եղել, ով նախորդ դարասկզբին ընտրվել էր որպես հոլիվուդյան Metro-Goldwyn-Mayer ստուդիայի «մռնչացող խորհրդանիշ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]