Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի բանակցային գործընթացում որպես դերակատար. Ալեքսանդր Մարգարով

Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի բանակցային գործընթացում որպես 
դերակատար. Ալեքսանդր Մարգարով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդիական է դառնում այն հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա անմիջական ներգրավվածություն բանակցային գործընթացում, որը վերաբերում է իր իսկ ապագային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի կողմից «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով կազմակերպված կլոր սեղան-քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը:

«ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը, որը գործում է երկրում ավելի քան 10 տարի,  պարբերաբար անց է կացնում միջոցառումներ, որոնք միտված են արդիական խնդիրներին, որոնք հանդես են գալիս որպես հիմնարար հարցեր, այդ թվում  նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի համար: Այդ հարցերից են նաեւ անկախ պետությունների միջեւ, ինչպես նաեւ չճանաչված պետությունների միջեւ հարաբերությունները»,-նշեց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր մեր տարածաշրջանում կա կայունության եւ անվտանգության պահանջարկ, եւ առաջանում է չճանաչված պետություններին զուգահեռ տարածաշրջանում կայունության ապահովման հարցը: Նրա խոսքով՝ հենց նման հարցերի շուրջ է կայանալու հայ եւ արտերկրից ժամանած փորձագետների միջեւ քննարկումը:

«Բազմիցս հնչել է այն միտքը, որ Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի որպես բանակցային գործընթացի դերակատար: Առկա են հետեւյալ երեք մոտեցումները. այն, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է հանդես գալ որպես ԼՂ անկախության եւ անվտանգության երաշխավորներից մեկը եւ ներկայացնում է այն մոտեցումը, որը կա Լեռնային Ղարաբաղում: Երկրորդ մոտեցումն այն է,  որ համանախագահները պարբերաբար այցելում են եւ  հանդիպումներ են ունենում այդ թվում նաեւ ԼՂ ներկայացուցիչների հետ: Եվ երրորդը՝ ոչ մի կարգավորում եւ լուծում հնարավոր չէ առանց այն մոտեցման, որը կարող են տալ Արցախի  իշխանությունները եւ Արցախի ժողովուրդը: Այսօր խոսում ենք երեք տարրերի մասին, որոնք անմիջականորեն ոչ, բայց միջնորդավորված ձեւով ապահովում են Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում»,- եզրափակեց Ալեքսանդր Մարգարովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]