Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեհաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովին

Լեհաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 
երկրների խորհրդարանական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում մայիսի 17-ից 18-ը տեղի ունեցավ Լեհաստանի Հանրապետության Սեյմի և Սենատի կողմից համատեղ կազմակերպված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողով, որին 24 երկրների պատվիրակությունների թվում մասնակցեց նաև Հայաստանը: ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մայիսի 17-ին համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան: 

Մայիսի 18-ին մեկնարկեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովը` ԼՀ Սեյմի և Սենատի նախագահների նախագահությամբ: Համաժողովի աշխատանքները կազմակերպված էին չորս հիմնական թեմաների շրջանակներում, որոնց ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև ընդհանուր արժեքային համակարգի վրա հիմնված փոխգործակցությանն ու պետությունների ինքնիշխանության և անկախության ամրապնդմանը վերաբերող հարցեր: 

Համաժողովին ելույթ ունեցավ նաև դեսպան Էդգար Ղազարյանն, ով, անդրադառնալով Եվրոպայում անվտանգության և խոսքի ազատության ապահովման խնդիրներին, մասնավորապես, նշեց, որ բռնապետական ռեժիմների ներկայացուցիչները, երբ հայտնվում են ժամանակակից եվրոպական հասարակության մեջ, ցանկանում են վայելել խոսքի ազատությունը: Էդգար Ղազարյանի խոսքով տեղեկատվության աղբյուրը չի կարող լինել քաղաքական քարոզչությունը: Դեսպանը հավելեց նաև, որ Եվրոպական մայրաքաղաքներում, այդ թվում՝ Վարշավայում, Երևանում, Ստեփանակերտում և այլն, կարելի է ազատ խոսել, որի համար ոչ ոք չի կալանավորվում և բանտում չի հայտնվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]