Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրիում գործող թանգարանները միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային

Գյումրիում գործող թանգարանները միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում գործող թանգարանները ևս այս տարի միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային: Այս տարվա կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»: Թանգարաններում այս պահին վերջին նախապատրաստական աշխատանքներն են: Գյումրիում այս ընթացքում ամենամարդաշատը Գյումրու «Վարպետաց» փողոցն է, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները և Մհեր Մկրտչյանի թանգարանը:

«Թանգարանային գիշեր» ակցիան արդեն բարի ավանդույթ է դարձել: Մեկ օրվա ընթացքում թանգարանները կարող են ունենալ այնքան այցելու, որքան մեկ ամսվա ընթացքում՝ նշում են թանգարաններում: Ավելին, սա դարձել է ընտանեկան տոն՝ թանգարան այցելում են ընտանիքներով: Թանգարաններ այցելած երիտասարդները ոչ միայն ծանոթանում էին ցուցադրություններին, մասնակցում միջոցառումներին, այլ նաև իրենք, սեփական ցանկությամբ, երգում, կամ պարում էին՝ ամբողջացնելով մշակութային միջոցառումները:

Սակայն, ավելի շատ այցելու ունենալու համար, թանգարաններն ամեն տարի մշակում են այնպիսի ծրագիր, որ մյուս թանգարաններից տարբերվի: Ցուցանմուշներն ու հետաքրքրի պատմությունները զուգորդվում են համերգային ծրագրերով, ասմունքով, ձեռքի աշխատանքների ու ֆիլմերի ցուցադրություններով:

«Մերկուրովի» նկարչական դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն, մայիսին կայացած մրցույթին հաղթած երեխաների պարգևատրում, ձեռքի աշխատանքների ցուցադրություն և վերջապես շիրազյան ասմունք ու Շիրազի դիմնակարի՝ տեղում պատրաստում՝ բոլոր այցելուների կողմից. «Շիրազ»-ի հուշատուն-թանգարան»-ը ևս պատրաստվում է «Թանգարանային գիշեր» ակցիային: Այս ընթացքում կցուցադրվեն նաև Շիրազի այն լուսանկարները, որոնք արխիվային են եղել և ցուցադրվելու հանվել են Շիրազի ծննդյան օրը: «Այս ամենի հետ մեկտեղ, աշխատում եմ շատ նոր բաներ պատմել Շիրազի մասին, այցելուներին նախ ներկայացնել Շիրազի կյանքն ու դեռ շատերին անհայտ փաստերը: Շիրազի կյանքի պատմություններն ամենահետաքրքիրն են: Աշխատում ենք ամեն տարի այնպես անել ու հետաքրքիր դարձնել «Թանգարանային գիշեր»-ը, որ այցելուն թանգարանից դուրս գալով ասի՝ «Շիրազ»-ի թանգարանում հետաքրքիր էր ու դրանով նոր այցելու բերի թանգարան»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց թանգարանի էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը, ով Շիրազի մեծ քույր ՝ Գոհարի թոռնուհին է:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ Հայաստանից և Արցախից։

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]