Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ԿԸՀ-ն բացահայտ ապատեղեկատվություն է որակել Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

ՀՀ ԿԸՀ-ն բացահայտ ապատեղեկատվություն է որակել Զարուհի Փոստանջյանի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապատեղեկատվություն է համարում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն առ այն, որ իրենք ծանուցված չեն Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ներկայացված դիմումի քննության վայրի և ժամանակի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 16.05.2017թ-ին ստացել է դիմում «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ա. Գաբրիելյանի կողմից՝ Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն.

«…Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, և դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում:»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրազեկել է «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչներին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը տեղի է ունենալու 2017թ մայիսի 21-ին ժամը 10:00-ին:  «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանը այդ մասին իրազեկվել է հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցով՝ 2017թ մայիսի 20-ին ժամը 16:54-ին: «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչներ Ա. Գաբրիելյանը և Ս. Աղեկյանը ծանուցվել են 16:30-17:00 սահմաններում»»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]