Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հորդանանը պատրաստ է աջակցել Գերմանիային իր զինվորներին թուրքական ռազմաբազայից տեղափոխելու հարցում

Հորդանանը պատրաստ է աջակցել Գերմանիային իր զինվորներին թուրքական 
ռազմաբազայից տեղափոխելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել Գերմանիային, եթե վերջինս որոշում կայացնի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին, վառելիքի վերալիցքավորման օդանավերն ու Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այս մասին Հորդանան կատարած այցից հետո հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա այցելել է Հորդանանում գտնվող ռազմաբազա, որը դիտարկվում է որպես այլընտրանք Ինջիրլիքին: Այցելությունից հետո տված հարցազրույցում նա հայտնել է, որ Հորդանանի իշխանությունները օգնելու պատրաստակամություն են ցուցաբերել՝ ասելով, որ պատրաստ են աջակցել գերմանացի զինվորներին Ինջիրլիքից Հորդանան տեղափոխելու հարցում:

Ֆոն դեր Լեյենը հայտնել է նաև, որ գերմանական բանակի ռազմական փորձագետն ասել է, որ Հորդանանի ավիաբազան հարմար է գերմանացի զինվորների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]