Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանցին ահաբեկչություն է ծրագրել Էրդողանի դեմ

 Ադրբեջանցին ահաբեկչություն է ծրագրել Էրդողանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցու հետ համագործակցող ԻՊ զինյալները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիայի իշխող կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ընտրվել է քաղաքական ուժի նախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ»-ը, այս մասին հայտնել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան:

Անկարայի ոստիկանությունը մայիսի 21-ին իրականացրած գործողության արդյունքում չեզոքացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամի, ովքեր Թուրքիայի մայրաքաղաքում հարձակում են նախապատրաստել:

Նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչների հետքի վրա իրենց դուրս է բերել Ստամբուլում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էբու Հուսեյն Ջելիլովը: Ըստ նահանգապետի՝ ԻՊ անդամների թիրախային կետերից մեկը եղել է մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am