Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցում է ՍԾՏՀ 25-ամյակին նվիրված գագաթնաժողովին

Հայաստանի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցում է ՍԾՏՀ 25-ամյակին 
նվիրված գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում մայիսի 22-ին մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 25-ամյակին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի են ունեցել կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամների, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության, տնտեսության ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004 թ.: 2012 թ. հունիսի 26-ին ընդունվեց ՍԾՏՀ կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական Հռչակագիրը: ՍԾՏՀ կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան և Կովկասյան երկրներ և ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ տարածաշրջանը, որը հարուստ է նավթով և գազով, ինչպես նաև այլ բնական պաշարներով, աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենակարևոր տրանսպորտային և էներգետիկ փոխադրումների միջանցքներից մեկը: Անդամ երկրների միջև տարեկան առևտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]