1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենար անկախ Թուրքիայի դիրքորոշումից

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենար անկախ Թուրքիայի 
դիրքորոշումից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հավերժական կրակի մոտ: Սա պատվիրակության ներկայացուցիչների առաջին այցն էր Հայաստան, որը նրանք որոշել էին սկսել այս այցելությամբ դեպի Ծիծեռնակաբերդ: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանացի հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին:

Գերմանիայի նախարարը նշեց, թե ուրախ է, որ Բունդեսթագը հստակորեն արտահայտվել է Հայոց ցեղասպանության թեմայով եւ նշել «ցեղասպանություն» բառը իր բանաձեւում: Նա շեշտեց, որ դա պետք է տեղի ունենար անկախ նրանից, թե ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում:

«Այս այցը խորապես տպավորեց մեզ, եւ շատ կարեւորում ենք, որ մենք՝  Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցիչներս,  այսօր գտնվում ենք այստեղ:  Հայոց ցեղասպանության թեման Գերմանիայի երկրամասերից առաջինը հենց  Բրանդենբուրգում է սկսել դասավանդվել, եւ իմ իրավանախորդների օրոք դա արդեն իսկ ներդրվել էր: Այն արդեն առնվազն 10 տարի  դասավանդման թեմա է դպրոցներում»,-ասաց նա:

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել էր ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]