Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հանրահայտ երաժիշտ Ավիշայ Քոենը ելույթ կունենա հայ երաժշտասերների առաջ

Հանրահայտ երաժիշտ Ավիշայ Քոենը ելույթ կունենա հայ երաժշտասերների առաջ

ԵՐԵՎԱՆ,  22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի ջազ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում:  Համերգը տեղի կունենա մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ելույթ կունենան երաժիշտներ Իտամար Դոարինը (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր):

Համերգն իրականանում է Prime Production-ի և Արդշինբանկի նախաձեռնությամբ: Աջակիցներն են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը:

Ավիշայ Քոենը ծնվել է 1970 թվականին Երուսաղեմում: Վաղ տարիքից դաշնամուր է նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում աշխատում է բանվոր շինարարական հրապարակում, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտարվեստում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ: 2003 թվականից  զբաղվել է սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]