1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Guardian-ը պատմել Է Facebook-ում գրաքննության կանոնների մասին

Guardian-ը պատմել Է Facebook-ում գրաքննության կանոնների մասին

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Guardian թերթը պատմել Է օգտատերերի Էջերի արդիականացման վերաբերյալ Facebook-ի ներքին կանոնների մասին: Հրատարակությունն ուսումնասիրել Է 100-ից ավելի հրահանգներ, որոնցում բացատրվում Է, թե ցանցում ինչ սահմանափակումներ պետք Է մտցվեն այնպիսի երեւույթների վերաբերյալ, ինչպիսիք են ատելության հրահրումը, ահաբեկչությունը, պոռնկագրությունը, ռասիզմը եւ մարդակերության քննարկումը:   
Մասնավորապես, մոդերատորները պարտավոր են հնարավորինս արագ արգելափակել այն փոստերը, որոնք կոնկրետ սպառնալիքներ են բովանդակում կոնկրետ անձանց նկատմամբ: Այսպես, «գնդակահարել Թրամփին» կոչերը անհրաժեշտ Է հեռացնել, քանի որ նա պետության ղեկավար Է եւ մտնում Է պաշտպանված անձանց թվի մեջ:
Ինչպես հրատարակությանը հայտնել Է ընկերության աշխատակիցներից մեկը, մոդերատորները հաճախ պետք Է հասցնեն որոշում ընդունել 10 վայրկյանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]