Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսը ծանոթացել է Վենեսուելայի հայ համայնքի խնդիրներին

Արամ Ա կաթողիկոսը ծանոթացել է Վենեսուելայի հայ համայնքի խնդիրներին

 ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն անցնող շաբաթների ընթացքում հետևել է Վենեսուելայի հայ համայնքի դիմագրաված դժվարություններին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Անթիլիասի մամուլի ծառայությունից: Վեհափառ Հայրապետը Վենեսուելայի հայ համայնքի պատասխանատուներից մեկից տեղեկություններ է ստացել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վենեսուելան լուրջ դժվարությունների առաջ է կանգնած. երկիրը քաղաքականապես և տնտեսապես սպառված է:

Արամ Ա-ին հայտնել են, որ այդ երկրի կառավարությունը փորձում է շարունակել, այսպես կոչված, «կառուցողական կեցվածքը», սակայն դա անում է երկրի ներսում բռնություններ գործադրելու ճանապարհով, իսկ ընդդիմությունը կազմակերպում է խաղաղ հավաքներ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Նշվում է, որ ամեն օր ժողովուրդը պահանջում է կառավարության հրաժարականը, արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, սակայն մինչ այս պահը այդ ամենն ապարդյուն է, քանի որ կառավարությունը, նախագահը և նրա կողմնակիցները երկիրն ամբողջովին դատարկել ու թալանել են ու շարունակում են նույն կեցվածքը:

 «Այս ամենի համատեքստում վենեսուելահայ գաղութը ևս դժվարությունների առաջ է կանգնած: Գաղութը նոսրացած վիճակում է:  Երկրում ստեղծված տագնապալի ու անապահով իրավիճակի հետևանքով զգալիորեն նվազել է հայ ընտանիքների քանակը այն պարագայում, երբ Վենեսուելայի հայ համայնքն առանց այդ էլ փոքր էր: Մեծ թվով ընտանիքներ, որոնք ստացել են ամերիկյան կամ եվրոպական երկրների վիզաներ, արտագաղթել են և շարունակում են արտագաղթել: Գաղութը իրենց միջոցներով պահող շատ բարերարներ փակել են աշխատավայրերը, վաճառել են ունեցվածքը և արդեն իսկ հեռացել են երկրից: Սակայն այս ահ ու սարսափի մեջ շարունակվում են հայկական եկեղեցու կիրակնօրյա պատարագները»,- ասված է Վեհափառ Հայրապետին Վենեսուելայի հայ համայնքի կողմից տրամադրված պատասխանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]