Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու դեպքում ռիսկի տակ կհայտնվի այդ երկրի նավթագազային համակարգը. Արմեն Մանվելյան

Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու դեպքում ռիսկի տակ կհայտնվի այդ երկրի 
նավթագազային համակարգը. Արմեն Մանվելյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի դեպքում հայկական կողմը կարող է թիրախավորել այդ երկրի նավթագազային համակարգը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նավթի գների անկումը միշտ համընկնում է ռազմական գործողությունների հետ: Բացառված չէ, որ նման տարբերակ լինի տարածաշրջանում, սակայն հարցն այն է, որ եթե Ադրբեջանը խոշոր պատերազմի է գնում, ապա լուրջ ռիսկերի տակ է հայտնվում: Իր ամբողջ նավթագազային համակարգը թիրախավորվում է հայկական ուժերի կողմից, ինչը բնական է»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Նա նկատեց, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազամուղը, որպես կանոն վերահսկվում են «Բրիթիշ Պետրոլիում»-ի կողմից, սակայն դրանց կայուն գործունեության երաշխավորը հենց Ադրբեջանի իշխանությունն է:

«Հետևաբար Ադրբեջանի իշխանությունները կանգնել են երկընտրանքի առաջ: Սկսե՞լ պատերազմ, թե ոչ: Կարծում եմ` Ադրբեջանը կբավարարվի փոքրամասշտաբ գործողություններով»,-հավելեց նա:  

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, որովհետև Ադրբեջանն արդեն չունի այդ ռեսուրսները: Տնտեսության վիճակն այնպիսին է, որ լայնամասշտաբ պատերազմին ուղղակի չի ձգի, բայց առաջնագծում պրովոկացիոն գործողություններ կլինեն:

«Առաջնագծում լարվածություն ստեղծելով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից: Վերլուծությունը ցույց է տալիս, որ երբ Ադրբեջանում տնտեսական խիստ իրավիճակ է ստեղծվում, դա անդրադառնում է սահմանային իրավիճակի վրա: Այս սցենարը դեռ շարունակվելու է, որովհետև այն աշխատում է, քանի որ  ադրբեջանական հասարակությունը գտնվում է ինֆորմացիոն վակուումի մեջ: Իրենց լրատվամիջոցներն ամեն օր պատմում են, որ իրենք ապրում են արագ զարգացող, հրաշալի երկրում, ինչպես նաև ցույց են տալիս 90-ական թվականների Երևանի կադրեր և նշում, որ այստեղ մարդիկ սովից մահանում են»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]