1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թբիլիսին եւ Բաքուն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

Թբիլիսին եւ Բաքուն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը եւ Ադրբեջանը համագործակցության մեծ ներուժ ունեն պաշտպանության բնագավառում, ինչի մասին հայտարարել Է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի: Պաշտպանության նախարարությունում նա արդեն հանդիպում Է ունեցել իր վրացի պաշտոնակից Լեւան Իզորիայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք պաշտպանության բնագավառում: Վրաստանի պաշտպանության նախարարը դա նշեց: Ես ողջունում եւ պաշտպանում եմ այդ բոլոր նախաձեռնությունները: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կզարգանա ավելի արագ»,-ասել Է Հասանովը՝ ելույթ ունենալով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:    
Իզորիան նշել Է, որ երկու երկրներին կապում Է ռազմավարական գործընկերությունը եւ կարեւոր Է, որ այդ հարաբերություններն ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովմանը: Կողմերը նաեւ քննարկել են զորավարժությունները, որոնց պարբերաբար միասին մասնակցում են վրացի եւ ադրբեջանցի զինվորականները: 
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաեւ հանդիպում Է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Կողմերը քննարկել են ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները: Մայիսի 23-ին Հասանովը եւ Իզորիան կուղեւորվեն Բաթում: Նրանց կմիանա նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հերթական նիստը կանցկացնեն եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]