Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը

Մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 24-ին մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը, որն այս տարի անցկացվում է կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրինԿոմպոզիտորների միությունից:

4 համերգային օրերից բաղկացած փառատոնի ընթացքում կհնչեն երեք տասնյակից ավել երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։               

Փառատոնը կմեկնարկի Ժամանակակից ձայնի նվագախմբի համերգով (մայիսի 24), որի ընթացքում երիտասարդ կոմպոզիտորները տեղում կկատարեն իմպրովիզացիաներ։ Մայիսի 31-ին էլ կներկայացվեն ուսանող կոմպոզիտորների, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։ Երկու համերգներն էլ կկայանան Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում։ Եվս երկու համերգ նախատեսված է անցկացնել հունիսի 21-ին և սեպտեմբերի 20-ին․ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն համապատասխանաբար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Համերգների սկիզբը՝ ժ․ 19։00-ին։ Մուտքն ազատ է։               

Հավելենք միայն, որ «Դեբյուտ» խորագիրը կրող փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]