Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուս օդաչուի մարդասպանը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

Ռուս օդաչուի մարդասպանը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա 
ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործում պատասխանատվություն ստանձնած թուրք Ալփարսլան Չելիքը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման զենքի անօրինական կրման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փաստաբան Մուրաթ Ուսթյունդաղը:

«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի զոհվելու մեջ Չելիքի մասնակցության գործը: Այդ գործով հետաքննությունը շարունակվում է»,- ասել է փաստաբանը:

Օլեգ Պեշկովը զոհվել է Սիրիայում 2015 թվականի նոյեմբերի 24-ին: Թուրքական F-16 կործանիչը խոցել է ռուսական Սու-24-ը, ինչից հետո կատապուլտի միջոցով ինքնաթիռից դուրս թռած օդաչուին կրակել են ներքևից:

Կատարվածից հետո օդաչուի սպանության պատասխանատվությունը ստանձնել է Ալփարսլան Չելիքը: Ընդ որում, քննության ժամանակ նա հայտնել է, որ չի սպանել օդաչուին և հրամայել է իր ենթակա զինյալներին չկրակել նրա ուղղությամբ:

2016 թվականի ապրիլին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Չելիքին անօրինական զենք կրելու ու պահելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]