Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկ տարում 15 հազարով ավելացել է Հայաստանի թանգարանների այցելուների թիվը

Մեկ տարում 15 հազարով ավելացել է Հայաստանի թանգարանների այցելուների թիվը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին իրենց գործունեության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացրած 106 թանգարանների հիմնական ֆոնդերում հաշվառվել է 2 մլն 940 հազար 331 ցուցանմուշ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականին 106 թանգարանների հիմնական ֆոնդերում հաշվառվել էր 2 մլն 935 հազար 697 ցուցանմուշ: Վերջիններիս թիվը մեկ տարում ավելացել է 4 հազար 634-ով:

2016 թվականին թանգարանների այցելությունների թվաքանակը կազմել է 2 մլն 276 հազար 537, իսկ 2015 թվականին` 2 մլն 261  հազար 352: Մեկ տարում թանգարանների այցելությունների թվաքանակն ավելացել է 15 հազար 185-ով:

Վճարովի այցելությունների թվաքանակը 2016-ին կազմել է 592 հազար 822, իսկ անվճարը` 1 մլն 683 հազար 715: 2015 թվականին վճարովիների թվաքանակը կազմել էր 568 հազար 932, իսկ անվճարներինը` 1 մլն 692 հազար 420:

2016 թվականին ֆինանսական միջոցների մուտքը թանգարաններ կազմել է 4 մլրդ 637 մլն 735,9 հազար, որից 3 մլրդ 189 մլն 870,2 հազարը` ՀՀ բյուջեից: 468 մլն 631,2 հազարը` ծառայություններից, 50 մլն 242,5 հազարը` նվիրատվություններից, 67 մլն 991,3 հազարը` վարձակալություններից, իսկ այլ միջոցներից ֆինանսական մուտքերը կազմել են 861 մլն 100,7 հազար դրամ:

Միևնույն ժամանակ ֆինանսական ծախսերը կազմել են 4 մլրդ 618 մլն 563,7 հազար դրամ, որից 487 մլն 807,6 հազարը` նյութական ծախսեր, 648 մլն 109,4 հազարը` ոչ նյութական ծառայությունների վճարումներ, 57 մլն 26,8 հազարը` գործուղման ծախսեր, 3 մլրդ 135 մլն 322,9 հազարը` աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, 90 մլն 803,9 հազարը` հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսեր և 199 մլն 493,1 հազարն այլ ծախսեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]