Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Իրանի Նախագահ Հասան Ռուհանիին

Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Իրանի Նախագահ Հասան 
Ռուհանիին

ԱՆԹԻԼԻԱՍ, 22  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռուհանիին՝ ԻԻՀ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, նամակում մասնավորապես նշված է. «Ձերդ Վսեմութիւն,

Ուրախութեամբ իմացանք Ձեր վերընտրութիւնը որպէս Նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Արդարեւ, Ձեր վերընտրութիւնը պերճախօս վկայութիւն մըն է Ձեր անձին նկատմամբ Իրանի ժողովուրդին ունեցած սիրոյն, վստահութեան ու ակնկալութեան։

Նախագահական Ձեր նախորդ շրջանին Դուք փաստեցիք Ձեր գերազանց կարողութիւնը՝ դիմագրաւելու եւ յաջողութեամբ գլուխ հանելու Իրանի պատմութեան դժուարին հանգրուանի մը Ձեր առջեւ դրուած մարտահրաւէրները եւ խոչընդոտները, զերծ պահելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բոլոր տեսակի վտանգներէ, ինչպէս նաեւ հաստատեցիք Իրանը որպէս շրջանային գերհզօր պետութիւն։

Իրանահայութիւնը կը նայի Ձեզի եւ Ձեր իմաստուն ղեկավարութեան միշտ խոր սիրով ու վստահութեամբ։

Կրկին անգամ, Պարոն Նախագահ, կը շնորհաւորենք Ձեզ եւ կը մաղթենք Ձեզի յաջողութիւն եւ առողջութիւն եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ամենայն բարիք եւ բարգաւաճում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]