Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրու դրամատիկական թատրոնը «մաքուր էներգիայի» կիրառմամբ տնտեսում կունենա

Գյումրու դրամատիկական թատրոնը  «մաքուր էներգիայի» կիրառմամբ  տնտեսում 
կունենա

ԳՅՈՒՄՐԻ, 22  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տնտեսում կունենա վերականգնվող էներգիայի հաշվին: Մայիսի 22-ին Հայաստանի հնագույն թատրոններից մեկը՝ Գյումրու դրամատիկական թատրոնն ազդարարեց   «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրի մեկնարկի մասին: Այդ նպատակով Գյումրիում էին ծրագրի պատասխանատուներն ու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վերջիններս ներկայացրին համակարգի առավելությունն ու դրա շնորհիվ այն տնտեսումը, որը տարեկան թատրոնին կարող է լրացուցիչ  1-2 նոր ներկայացում «նվիրել»:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրի և «Արփի Սոլարի» արևային համակարգի շնորհիվ  թատրոնը կապահովվի անվճար էլեկտրաէներգիայով՝ 25,44 կվտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային ներցանցային համակարգի միջոցով:  Նախաձեռնության շնորհիվ  մինչև 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող արևային համակարգը տարեկան  կխնայի մինչև 2  միլիոն դրամ գումար:

«Ինչ է նշանակում տարեկան մինչև 2  միլիոն դրամ տնտեսում՝ դա տարեկան 1 կամ 2 նոր ներկայացում է: Սա նշանակում է, որ մենք 1 կամ 2 անգամ ավելի հասանելի կլինենք ժողովրդին՝ մշակույթով, որ  կկարողանանք մշակույթի միջոցով հասանելի դառնալ մարդկանց հոգիներին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ առաջարկելով թատրոնում կազմակերպել ճանաչողական տուր՝ աշակերտներին ցույց տալով համակարգի աշխատանքը:«Եթե  Գյումրու դրամատիկական թատրոնը 10 տարի առաջ նման հնարավորություն ունենար, այսօր թատրոնի տեխնիկական վերազինման խնդիրը 80 տոկոսով արդեն լուծած կլինեինք: Ծրագիրն իր մեջ ունի մի շատ կարևոր նախապայման՝ Գյումրու դրամատիկական թատրոնին մենք ապահովում ենք ոչ միայն կանաչ էներգիայով, այլ նաև նորացվող տեխնիկական միջոցներով, որը ժամանակակից թատրոնի համար շատ կարևոր է ու շատ պետք է»,-նշեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության  կողմից` «Ֆիլիպ Մորրիս Հայաստան»-ի  ֆինանսավորմամբ և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի ու «Արփի Սոլար» արևային էներգիայի համակարգերի ընկերության հետ համագործակցությամբ։Ծրագրի շրջանակներում տեղադրվել են 91 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգեր և 11.000լ ծավալով արևային ջրատաքացման համակարգեր:  Նպատակը  արևային էներգիայի օգտագործման մասսայականացումն ու վերականգնվող էներգիայի միջոցով առաջացած ֆինանսական խնայողությունները սոցիալ-կրթական և մշակութային ծրագրերին ուղղելն է: Ծրագիրը խրախուսում է նաև մաքուր էներգիայի կիրառումը և էներգետիկ ռեսուրսների տնտեսումը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]