Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է մայիսի 30-ին գումարել արտահերթ նիստ

Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է մայիսի 30-ին գումարել արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործադիրը որոշել է նաև առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին մայիսի 30-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում կընդգրկվի հինգ նախագիծ: Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]