Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ

Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր 
ռադիոընկերություններ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն արտահերթ նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած օրինագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն, որ 2017թ. հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը և դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են:

Երկարաձգվել են նաև ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գործողության ժամկետները: Ներկայացված նախագծով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերությունների ստեղծմանը, ռադիոընկերությունների սփռման տարածքների մեծացմանը, ինչը կնպաստի ռադիոհեռարձակման քանակի և որակի բարձրացմանը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է վերանայել պետական տուրքի չափերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]