1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ավրորա»-ի առաջին դափնեկիրը վստահ է, որ Արցախը միշտ էլ կանգուն է մնալու

«Ավրորա»-ի առաջին դափնեկիրը վստահ է, որ Արցախը միշտ էլ կանգուն է մնալու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Անցյալ տարի կայացած «Ավրորա» առաջին մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն նշել է, որ տպավորված ու հիացած է արցախցիների տոկունությամբ:

 «Ապրելու տենչն ու հավատը, պայքարելու կորովը, սերը՝ մարդու և կյանքի նկատմամբ, փրկել է Հայաստանն ու հայերին,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիրը և ընդգծել ,- Twitter-յան իմ էջում կարդացել եմ, որ ադրբեջանցիները սպառնացել են ինձ, որ եթե ես ոտք դնեմ Արցախ, չեմ կարող երբևէ մեկնել Ադրբեջան»:

Նա շեշտել է, որ ադրբեջանցիների արձագանքն իր համար, իսկապես, մարտահրավեր էր, և նա դրան բացասաբար է վերաբերվում:

«Ձեր պահվածքով դուք նոր հույս ու հավատ եք ներշնչում շատ շատերին: Այն ազգը, որի համար հենարան է հավատքը և Աստծո սերը, միշտ էլ կանգուն է մնալու,-մասնավորապես ասել է Մ. Բարանկիցեն և շեշտել,- երբ ես դարձա «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր, հասկացա, որ Ավրորա Մարդիգանյանի և հայ ժողովրդի անցած ուղին շատ նման է իմ անցած կյանքի ճանապարհին»:

Մ. Բարանկիցեի համոզմամբ՝ ինչպես Հայաստանն ու Արցախն էին փորձում ջնջել աշխարհի երեսից, այնպես էլ վարվել են իր հայրենի Բուրունդիի հետ:

«Երբ Շուշիի եկեղեցու բակում տեսա հրեշտակների թևերով երեխաների արձանիկները, զգացի, որ հենց հրեշտակներն են պահպանում այս երկիրը: Ես վստահ եմ՝ Արցախ աշխարհը միշտ էլ կանգուն է մնալու»,- ասել է Մ. Բարանկիցեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]