Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մելանյա Թրամփն Իսրայելում հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը

 Մելանյա Թրամփն Իսրայելում հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Թել-Ավիվի օդանավակայանում չի բռնել ամուսնու ձեռքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեսանյութը հրապարակել է Newsweek պորտալը: Դրանում տեսանելի է, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդը բավականին երկար մեկնում ձեռքը կնոջ ուղղությամբ: Սկզբում Մելանյան այն անտեսում է, այնուհետև թեթև հարվածում ամուսնու ձեռքի ափին: Դրանից հետո վշտացած Թրամփը սկսում է կարգավորել փողկապը:  «Այս ժեստը հատուկ է այն մարդկանց, որոնց ձեռքը հրապարակայնորեն հրաժարվում են բռնել»,- հեգնել է հոդվածի հեղինակը:

Պորտալը ճշգրտում է, որ դեռևս հիմքեր չկան կարծելու, որ Դոնալդ Թրամփի ընտանիքում կան խնդիրներ:  

Ավելի վաղ ԶԼՄ-ներն ուշադրություն էին հրավիրել նրա վրա, որ ԱՄՆ առաջին տիկինը նյարդային է եղել Թրամփի երդմնկալության ժամանակ: Սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում Մելանյան ամուսնուն նայելով ժպտում է և ակնթարթորեն դառնում մռայլ, երբ նա շրջվում է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]