Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ Միացյալ Նահանգների անվտանգության ծառայության գործողություններից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել գրավոր և բանավոր բողոք, որով դժգոհություն է հայտնել Էրդողանի այցի ժամանակ Վաշինգտոնի թուրքական դեսպանատան պաշտպանության ապահովման հարցում ԱՄՆ անվտանգության ծառայության «ոչ պրոֆեսիոնալ գործողությունների վերաբերյալ»:

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուժօղլուի թիկնազորի նկատմամբ ԱՄՆ անվտանգության ուժերի ցուցաբերած «կոպիտ և ագրեսիվ վերաբերմունքից»:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ԱՄՆ-ի ղեկավարությանը այդ դիվանագիտական միջադեպի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն իրականացնելու և մանրամասն բացատրություն տալու պահանջ է ներկայացրել: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցը տեղի է ունեցել ապրիլի 16-ից 17-ը:

Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Վաշինգտոնի ոստիկանության վարչության ղեկավար Փիթեր Նյուշամը՝ ընդգծելով, որ Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածը հակասում են այն իրավունքներին ու սկզբունքներին, հանուն որոնց պաշտպանության իրենք աշխատում են ամեն օր: Նա հայտնել է, որ դեպքի առնչությամբ երկու մարդ է ձերբակալվել:

Դեպքին անդրադարձել էր նաև ԱՄՆ պետդեպը՝ նշելով, թե իրենք «անհանգստացած են բռնության միջադեպով, որում ներգրավված են եղել ցուցարարներն ու թուրքական անվտանգության աշխատակիցները»: «Բռնությունը երբեք չի կարող ճիշտ պատասխան լինել ազատ խոսքին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]