1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում հայտնաբերվել է 3 նռնակ

«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում հայտնաբերվել է 3 նռնակ

ԵՐԵՎԱՆ, 22  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:  

Հայտնաբերվել է «F1» տեսակի 3 նռնակ՝ առանց պայթուցիչի (պայթուցիչները եղել են մոտակայքում):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ սակրավորական խմբի մոտենալը:

Ոստիկանության բաժնի աշխատակիցները նռնակները տեղափոխել են անվտանգ տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]