Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բելգիայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Բելգիայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ 
նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին մայիսի 23-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով Ժան-Արթուր Ռեժիբոին նշանակման կամակցությամբ և մաղթելով հաջողություն իր առաքելությունում՝ փոխնախարար Նազարյանը միաժամանակ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-բելգիական հարաբերությունների համապարփակ զարգացման գործում:

Դեսպան Ռեժիբոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և դրանք որակական նոր հարթակի բարձրացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-բելգիական հարաբերությունների օրակարգային հարցեր, ներառյալ՝ հայ-բելգիական ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը միտված քայլեր։

Նախարարի տեղակալ Նազարյանը նորանշանակ դեսպանին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները: Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ անդամ երկրների, մասնավորապես Բելգիայի հետ բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]