Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության պատվիրակությանը

Կարեն Կարապետյանն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, ներդրումային դաշտի, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և նախատեսվող հետագա  քայլերին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ չափազանց շահագրգռված է Հայաստանում գերմանական կապիտալի ընդլայնմամբ և կառավարման մշակույթի ներգրավմամբ՝ հավելելով, որ Հայաստանն արտաքին ներդրողների համար կարող է լինել նաև ԵԱՏՄ և իրանական շուկաներ դուրս գալու լավ հարթակ:    

Կլաուս Մանգոլդը նշել է, որ իր գլխավորած խորհրդատվական ընկերությունը պատրաստ է գերմանացի գործընկերներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և խթանել բիզնես ծրագրերի իրականացմանը:

Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Mangold Consulting GmbH ընկերության միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քննարկումները նշված ուղղություններով:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]