Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի խաղաղապահ ուժերը հնարավոր է ընդլայնեն միջազգային ներգրավվածությունը

 Հայաստանի խաղաղապահ ուժերը հնարավոր է ընդլայնեն միջազգային 
ներգրավվածությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խաղաղապահ ուժերը հնարավոր է առաջիկայում ընդլայնի միջազգային ներգրավվածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Նրա խոսքով` հայկական զորախմբերն այժմ մասնակցում են 3 առաքելությունների՝ Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում: «Մենք ունենք նաեւ մեկ սպա, ով խաղաղապահ առաքելություն է իրականացնում Մալիում: Մեր հիմնական նպատակն է ներդրում ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործին եւ բարձրացնել մեր զինված ուժերի փոխգործակցության մակարդակը»,-ասաց նա:

Անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուն, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ասաց, որ դա բարձրացնում է մեր պետության դերը տվյալ կազմակերպության ներսում: «Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային պաշտոն է, գլխավոր քարտուղարը առաջին հերթին պետք է ՀԱՊԿ համընդհանուր շահերն ու հետաքրքրությունները առաջ տանի, այլ ոչ միայն Հայաստանինը:

ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվել Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]