1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խոսրով Հարությունյանն անհրաժեշտություն է համարում ՄԽ համանախագահների կողմից հասցեական հայտարարությունները

Խոսրով Հարությունյանն անհրաժեշտություն է համարում ՄԽ համանախագահների 
կողմից հասցեական հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որով համանախագահները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության մեջ հասցեական մեղադրանք են հնչեցրել Ադրբեջանի հասցեին: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Խոսրով Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանի նկատմամբ հասցեական մեղադրանքը կապված է Սիրիայում տիրող իրավիճակով:

«Հաշվի առնելով, թե որքան անկանխատեսելի է իրադրությունը Սիրիայում, տարածաշրջանում ռազմական գործողությունների նույնիսկ մշուշոտ հեռանկարը շատ վտանգավոր է համարվում։ Այդ պատճառով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի կողմ թողեցին անհասցե հայտարարությունները և նշեցին այն կողմի անունը, որը խախտում է հրադադարի ռեժիմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը կասկածներ ունի, թե այս պահին հնարավոր է ինչ-որ բան քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ` հաշվի առնելով նրանց վարքագիծը, սակայն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նման հասցեական հայտարարություններն անհրաժեշտ են: Նրա գնահատմամբ` միջազգային հանրությունը պետք է շփման գծում իրադրության լարվածությանն արձագանքման ավելի կոշտ մեխանիզմներ ձևավորի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]