1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական 
ծառայության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 23-ին ստորագրել է հրամանագիր Հովհաննես Հովսեփյանին ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հովհաննես Աշոտի Հովսեփյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 28-ին Իջևան քաղաքում: 

Կրթություն

  • 1990-1995թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
  • 1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
  • 2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
  • 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

  • 1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
  • 2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
  • 2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
  • 2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
  • 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
  • 2007-2008թթ. - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
  • 23.05.2008-03.10.2016թթ. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
  • 03.03.2016 -08.10.2016 թվականներին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: 

Պարգևներ և կոչումներ

  • 2003թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
  • 2013թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
  • ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
  • Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]