Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի նախկին վարչապետը բռնի ուժով բերման կենթարկվի

Թուրքիայի նախկին վարչապետը բռնի ուժով բերման կենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին կին վարչապետ, «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը բռնի ուժով բերման կենթարկվի դատական գործով ցուցմունք տալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրքիայի նախկին վարչապետը կքննվի 1997 թվականի փետրվարի 28-ին երկրում տեղի ունեցած թավշյա հեղաշրջման գործով: Մինչև հիմա Չիլլերը հրաժարվել էր ներկայանալ դատարան և ցուցմունք տալ քննվող գործով:

Դատական գործով հերթական լսումները տեղի կունենան հուլիսի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]