Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը

ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 
պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդատվություն-սեմինարի մեկնարկը մայիսի 23-ին էր և կամփոփվի մայիսի 26-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին սեմինարը կանցկացնի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Վալերի Կորեշկովը, որն անմիջականորեն մասնակցել է քննարկվող կանոնակարգերի մշակմանը: Մյուս բանախոսները ևս ոլորտի առաջատար մասնագետներ են՝ Իրինա Շպակ (ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տեխնիկական կարգավորման և ստանդարտացման բաժնի խորհրդատու), Սվետլանա Սոկոլովսկայա (ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության համապատասխանության գնահատման և միասնական չափման ապահովման բաժնի պետ), Դմիտրի Կորկանով (ԵՏՀ սանիտարիայի, ֆիտոսանիտարիայի և անասնաբուժության միջոցների նորմերի վարչության սանիտարական նորմերի բաժնի խորհրդատու) և այլք:

Սեմինարների թեմաները բավականին ընդգրկուն են. սննդամթերքի անվտանգության ոլորտում Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միություն) ընթացակարգերի տեխնկական կիրառման սկզբունքներ և առանձնահատկություններ, սննդամթերքի մակնշում, սննդամթերքի՝ ընդունված նորմերին համապատասխանության գնահատում, սննդամթերքի արտադրության ոլորտում պետական գրանցում, համատեղ ստուգայցերի ացկացման կարգ և այլն:

Այս ձևաչափով մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս կողմերին առաջին ձեռքից ծանոթանալու իրավական ակտերին և ընթացիկ փոփոխություններին, առավել տեսանելի են դարձնում ոլորտում առկա խնդիրներն ու  դրանց հնարավոր լուծումները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]