Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ձկնաբուծության ոլորտի ծրագրեր իրականացնել

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ձկնաբուծության 
ոլորտի ծրագրեր իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ջիհադի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթին Հայաստանի ձկնաբուծության ոլորտում հետաքրքիր ծրագրերի իրականացման հեռանկարներ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին նշեց, որ Հայաստանն ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ:

«Հաշվի առնելով, որ Հայաստանը ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ, կարծում եմ՝ ձկնաբուծության ոլորտում կարելի է հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Արտադրության ոլորտում կարելի է  ծրագրեր իրականացնել հատկապես իշխան ձկնատեսակի բուծման առումով: Կան շատ հզոր շուկաներ այդ ապրանքատեսակի իրացման համար»,- ասաց Մահմուդ Հոջջաթին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, որ Իրանի գյուղնախարարի՝ Հայաստան այցի ընթացքում կայցելեն ձկնաբուծարաններ, անասնաբուծարաններ, վերամշակման գործարաններ, կոլեկցիոն և ինտենսիվ այգիներ, որպեսզի պրակտիկորեն նախարարին ցույց տան Հայաստանի հնարավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]