Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցության ծրագրերն իրականություն են դառնում. դեսպան

Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցության ծրագրերն իրականություն են 
դառնում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի  իրականացրած համատեղ աշխատանքների շնորհիվ տարբեր ոլորտներում համագործակցության «պատուհաններ» են բացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը՝ հավելելով, որ երկու երկրներն ակտիվ աշխատում են, որպեսզի միմյանց ներկայացնեն բոլոր հնարավորությունները:

«Իրանի գյուղնախարարի այցը Հայաստան ընդունում եմ, որպես բարի նշան երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը թղթից գործի է անցնում և շատ ուրախ եմ, որ նախարարների ներկայությամբ կկարողանանք գյուղատնտեսության ոլորտում ևս աշխատանքներ իրականացնել: Պետք է նշեմ, որ երկու երկրների նախագահների աջակցությամբ մուտքի արտոնագրի ռեժիմը հանվեց, որի արդյունքում զբոսաշրջիկների հոսքը Հայաստան մեծացել է: Այն կհանգեցնի ներդրումների ավելացմանը և երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Իրանի Իսլամական Հանրապետության ջիհադի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթիի խոսքով` երկու երկրների կառավարությունների միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, իսկ երկու ժողովուրդների մշակույթային հարաբերությունները գալիս են վաղ անցյալից:

«Հիանալի հնարավորություններ կան երկու երկրների տնտեսական ոլորտներում համագործակցության համար: Հուսով եմ, որ ապագայում ականատես կլինենք երկու երկրների առևտրաշրջանառության ավելացմանը, և երկու ժողովուրդները կզգան այդ ոլորտներում բավականին մեծ և հզոր ձեռքբերումներ»,- ասաց Մահմուդ Հոջջաթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am