Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արևելագետը Սիրիայում իրավիճակի որոշակի հանդարտացում է տեսնում

Արևելագետը Սիրիայում իրավիճակի որոշակի հանդարտացում է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայի քաղաքական իրադրությունում մեծացել է  Ռուսաստանի և Իրանի նշանակությունը, ինչի արդյունքում  այնտեղ որոշակիորեն  հաստավել է ստատուս-քվո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ռուսաստանը և Իրանը ցույց տվեցին իրենց գործողություններով, որ դիվանագիտական առումով հիմնական խաղացողներն են դառնում Սիրիայում: Սա վկայում է այն մասին, որ ինչքան էլ պահանջները շատ լինեն Արևմուտքի կողմից, որ Ասադը հեռանա իր պաշտոնից, նման բան  տեղի չի ունենա, որովհետև Ասադի դիրքերը բավականին ամուր են ի շնորհիվ  Իրանի և Ռուսաստանի աջակցության»,-նշեց Սաֆրաստյանը:

Ըստ արևելագետի` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հիմնված է լինելու պրագմատիզմի վրա,այլ ոչ թե արժեքների կամ գաղափարների, ինչպես հատուկ է ամերիկյան քաղականությանը:

«Սա նշանակում է, որ ամերիկյան կառավարությունը կխուսափի այնպիսի քայլերից, որոնք կարող են առաջացնել Ռուսաստանի դժգոհությունը կամ իրավիճակի սրում Սիրիայում»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Փորձագետը չի կարծում, որ այս տարի Սիրիայում կտրուկ պառակտման վտանգ կա:

«Սիրիայի քրդերը ստանում են աջակցություն և Արևմուտքի , և Ռուսաստանի կողմից: Քրդերը կարողացել են որոշակի բանակցության եզրեր գտնել Սիրիայի իշխանության հետ:   Ինքնավարության դիրքը ներկայումս քրդերին բավարարում է, իսկ դա կարևոր հանգամանք է Սիրիայում կայունությունը պահպանելու համար»,- նշեց արևելագետը:

Ըստ Սաֆրաստյանի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  դիրքերը թուլացել են Սիրիայում, բայց դա չի նշանակում, որ այդ խմբավորումն այս տարի կվերանա:

«Վերջին տեղեկությունների համաձայն` ԻՊ-ը սկսել է բանակցություններ վարել «Ալ-Քաիդա»-ի հետ  ուժերը համախբելու համար: Սա կարող է փոխել  իրադրությունը Մերձավոր Արևելքում»,- եզրափակեց Սաֆրաստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]