Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչը հացադուլ է սկսել

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչը հացադուլ է սկսել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հացադուլ է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrat Haber-ը:

Դեփարդոնը ձերբակալվելուց հետո տարվել է Գազիանթեփ, որտեղից պետք է արտաքսվեր երկրից, սակայն արդեն 18 օր է, ինչ պահվում է ճաղերի հետևում: Նրա փաստաբանները պաշտպանյալի առնչությամբ դիմել են ներքին գործերի նախարարություն:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս ձերբակալման առնչությամբ նշել է, որ Թուրքիայում միջազգային լրատվամիջոցների աշխատողների ձերբակալություններն արդեն հասնում են դիվանագիտական ճգնաժամ առաջացնող մակարդակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am