Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրողների միության բարերարների պատվո տախտակին ամրագրվեց նաև գործարար Նվեր Մխիթարյանի անունը

Գրողների միության բարերարների պատվո տախտակին ամրագրվեց նաև գործարար 
Նվեր Մխիթարյանի անունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության բարերարների պատվո տախտակին տեղ գտավ նաև գրող Մնացական Մխիթարյանի որդու՝ Ուկրաինայում բնակվող գործարար Նվեր Մխիթարյանի անունը: Նա տասը հազար դոլար է նվիրաբերել գրական մարաթոնի անցկացման կապակցությամբ: Պատվո տախտակի համալրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 24-ին Հայաստանի գրողների միությունում:

«Այս տախտակի վրա գրված են այն մարդկանց անունները, որոնք տարիների ընթացքում օժանդակել են գրողների միության գործունեությանը: Նվեր Մխիթարյանը առաջին անգամը չէ, որ աջակցում է մեզ: Մենք փորձում ենք ինչ-որ ձևով  գնահատել նրանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նվեր Մխիթարյանի քույրը՝ բանաստեղծուհի Անահիտ Մխիթարյանն ասաց, որ ինքն է եղբորը հայտնել կայանալիք գրական մարաթոնի մասին: «Նա ինձ մոտ որոշակի գումար էր թողել, երբ իմացավ նախաձեռնության մասին, ցանկացավ իր լուման ներդնել այդ գործում: Նվերը ծնվել և մեծացել է գրողի ընտանիքում և չի կարող անտարբեր լինել գրական իրադարձությունների հանդեպ»,-եզրափակեց նա:

Գրողների միության պատվո տախտակի վրա ամրագրված են նաև բարերարներ Արա Աբրահամյանի, Հրանտ Սիմոնյանի, Օքրո Օքրոյանի, Թորգոմ Փոստաճյանի անունները:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]