Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները շոկոլադի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել

Գիտնականները շոկոլադի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիացի, ամերիկացի եւ կանադացի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ շոկոլադի չափավոր գործածումը նվազեցնում Է սրտի այնպիսի լուրջ հիվանդության վտանգը, ինչպիսին Է թրթռացող անռիթմությունը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Heart գիտական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բժիշկները հիմնվել են այն հարցման տվյալների վրա, որը մի քանի տարի առաջ կատարվել Է դիետիկ սննդի վերաբերյալ: Դրան մասնակցել Է ավելի քան 55 հազար դանիացի: Հարցման մասնակիցներին, մասնավորապես, խնդրել են պատասխանել, թե նրանք որքան շոկոլադ են կանոնավորապես գործածում:   
Այնուհետեւ գիտնականները տվյալները զուգադրել են գիտափորձին մասնակցողների հիվանդության պատմությունների հետ: Պարզվել Է, որ այլ բաներով հանդերձ, ինչպես կաթնային, այնպես Էլ մուգ շոկոլադի չափավոր գործածումը նվազեցնում Է թրթռացող անռիթմության զարգացման հավանականությունը, որով միլիոնավոր մարդիկ են տառապում ամբողջ աշխարհում: 
Այսպես, այն կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով 30 գրամ շոկոլադ են ուտում շաբաթական մեկ անգամ, հիվանդանալու վտանգը կրճատվում Է 21 տոկոսով, մինչդեռ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական երկու - երեք նման չափաժին են ուտում՝ 23 տոկոսով, պարզել են հետազոտողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]