Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիական զորքերը Հալեպի նահանգում ԻՊ-ից հետ են գրավել Ջառախ օդանավակայանը

Սիրիական զորքերը Հալեպի նահանգում ԻՊ-ից հետ են գրավել Ջառախ օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական զորքերը դաշնակից ուժերի օժանդակությամբ Հալեպի նահանգի արեւելքում վերադարձրել են վերահսկողությունը Ջառախ օդանավակայանի նկատմամբ՝ այն հետ գրավելով «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուր:    
Գործակալության տվյալներով՝ Հալեպի նահանգի արեւելյան մասում բանակի հարձակողական գործողության սկզբից ի վեր սպանվել կամ վիրավորվել են «Իսլամական պետության» ավելի քան երեք հազար զինյալներ: Ոչնչացվել են 19 տանկ, հետեւակի հինգ մարտական մեքենա, 11 ականապատված ավտոմեքենա, զենքի ինը պահեստ եւ 61 ռազմադաշտային շտաբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]