Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհաստանում ՀՀ դեսպանը դասախոսել է Ռադոմի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում

Լեհաստանում ՀՀ դեսպանը դասախոսել է Ռադոմի տնտեսագիտության բարձրագույն 
դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մայիսի 23-ին Ռադոմի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում հանդիպում ունեցավ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպումը, որին ներկա էին համալսարանի բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ, վարում էր Ռադոմի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան, դոկտոր Ադամ Ժիուլկովսկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդես գալով ծավալուն դասախոսությամբ՝ դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայաստանի պատմությանը, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության, դրա միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի մասին` դեսպանն ընդգծեց Լեհաստանի կողմից ճանաչման փաստը և դրա կարևորությունը:

Իր ելույթում Էդգար Ղազարյանը ներկայացրեց նաև Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային քաղաքականությունը, առանձին անդրադարձ կատարեց հայ-լեհական փոխհարաբերություններին, Հայաստանի և Լեհաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, նշելով, որ տարեցտարի Լեհաստանում մեծանում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և մեր երկրիի պատմությանն ու հարուստ մշակութային ժառանգության ծանոթանալու նպատակով բազմաթիվ լեհ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան:

Ներկայացնելով Լեհաստանի հայ համայնքի պատմությունը և դրա դերը հայ-լեհական հարաբերություններում, դեսպանը շեշտեց, որ 2017 թվականին նշվում է միանգամից երկու հոբելյան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում Հայ Առաքաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակը:

Դասախոսության ավարտից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]