Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի գործատուների միությունը նշում է իր հիմնադրման 10-ամյակը

Հայաստանի գործատուների միությունը նշում է իր հիմնադրման 10-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործատուների հանրապետական միությունը  մայիսի 24-ին շնորհանդեսով և համաժողովով նշեց իր հիմնադրման  10-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը ներկա  էին ՀՀ կառավարության նախարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ: Շնորհանդեսում տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում սիրիահայ փախստականներ ներկայացրեցին իրենց ցուցանմուշները:

«Մեր միությունը հիմնադրվել է մոտ 120 անդամով, այսօր մենք ունենք 13 հազարից ավել անդամ: Դա նշանակում է, որ հետաքրքրությունը մեր միության նկատմամբ աճել է: Մենք համագործակցում են աշխարհի բոլոր երկրների հետ և այս տարի ստանձնել ենք Գործատուների միությունների համաշխարհային համակարգման խորհրդի նախագահությունը: Այս միջոցառման շրջնանակում տարբեր երկրներից ժամանել են գործատուների միության նախագահներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը և հավելեց, որ կազմակերպվել է բիզնես համաժողով, որտեղ քննարկվելու են սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր:

ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կարևորեց միության կանաչ տնտեսության սկզբունքը:

«Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք աշխարհում ընդունված շատ սկզբունքներ իրականություն դարձնել: Շրջակա միջավայրը և բնական ռեսուրսները մեր երկրի սոցիալ-տնտեսական  զարգացման հիմնաքարն են: Կանաչ տնտեսության սկզբունքը, որն ամրագրել է գործատուների միությունը, ողջունելի է, և նախարարությունը պատրաստ է այս ուղղությամբ համագործակցել միության հետ»,- ասաց Մինասյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ  Տիգրան Խաչատրյանի խոսքով`  նախարարությունը մշտապես համագործակցում է միության հետ, և այն նպատակները, որ միությունը ունի իր առջև, գտնվում են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գերակա առաջնահերթությունների թվում:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հիմնադրվել է 2007 թվականի նոյեմբերի 15-ին:

Միությունը միավորում է 9 տարածքային և 10 ճյուղային միություններ և ունի մոտ 13000 անդամներ` ներառյալ ՓՄՁ-ներ և անհատ ձեռներեցներ:

ՀԳՀՄ-ն 2011 թվականի ապրիլից Գործատուների միջազգային կազմակերպության (ԳՄԿ) անդամ է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]